Լրահոս
Քաղաքական
13:15
10.07.24
141

Միրզոյանը, Բայրամովը և Բլինքենը կհանդիպեն Վաշինգտոնում. (տեսանյութ)

 

Վաշինգտոնին հաջողվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածության հասնել: Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը, որին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Տեղեկությունը հայտնել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, որն ավելի վաղ նշել էր, թե Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ: Ստացվում է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքի շրջանակում է ամերիկյան կողմին հաջողվել այդպիսի պայմանավորվածության հասնել: Հանդիպումը Երևանի ժամանակով 18:15-ին կսկսվի: Ինչպես հայտնել ենք, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկվանից Միացյալ Նահանգներում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին: