Լրահոս
Քաղաքական
13:52
10.07.24
146

Միրզոյանի շփումները Վաշինգտոնում

Երեքշաբթի Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Այդ միջոցառումից նկարներ է հրապարակել մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ըստ հաղորդագրության՝ նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գլխավոր դիվանագետների հետ։ Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ են զրուցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: