-
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանում. Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել
22:0023.03.25 -
Հասարակական
Լոռու մարզում դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
21:0023.03.25 -
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25 -
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25
ՄԻՊ-ը կայացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող անձի իրավունքների խախտման մասին որոշում

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի իրավունքների ապահովման վիճակի հետ կապված քննարկման ընթացակարգ, որի արդյունքում հունվարի 29-ին կայացրել է անձի առողջության պահպանման, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքների խախտման մասին որոշում:
Անձի իրավունքների խախտման համատեքստում Պաշտպանի կողմից խնդիրներ են արձանագրվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ օրենսդրական հիմքերի առկայության պարագայում ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի նախաձեռման, անձին սահմանված չափանիշների խախտմամբ բժշկական միջամտության ենթարկելու, զսպման միջոցների կիրառման օրենսդրական կարգի և պահանջների պահպանության, զսպման միջոց կիրառելիս պատշաճ բժշկական հսկողության իրականացման և փաստաթղթերի վարման, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից անձին անջատ պահելու վերաբերյալ իրավական ընթացակարգերի պահպանման, անձանց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին քրեակատարողական ծառայողների ներգրավման, բժշկական գաղտնիքի պահպանման և այլ հարցերի հետ կապված:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ գործնականում նմանատիպ դեպքեր շարունակաբար հանդիպում են:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու ընթացակարգերի չպահպանումը, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերի խախտումները, պահման պատշաճ պայմաններ չապահովելը, բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակը, ի թիվս այլնի, պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են:
Արձանագրված խնդրիների հետագա բացառման նպատակով Պաշտպանի կողմից դրանց լուծմանն ուղղված առաջարկներ են ներկայացվել իրավասու մարմիններին:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման տեսանկյունից Առողջապահության և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցությունը և խնդիրների լուծման առումով իրավասու մարմինների հանձնառությունը:
Պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը:
-
23:30 22.03.25 Կոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը 14։00-ին հավաքվել ՔԿ-ի մոտ, այնտեղից երթով կշարժվենք ՆԳՆ. Ռոման Երիցյան Կարդալ ավելին
-
20:15 22.03.25 Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Կարդալ ավելին
-
19:45 22.03.25 Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է Կարդալ ավելին
-
19:30 22.03.25 Մտահոգիչ է խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու տեղեկությունը Կարդալ ավելին