-
Աշխարհ110 օր՝ ծովի տակ. 59-ամյա գերմանացին ապրելու տեղ է գտել և համաշխարհային ռեկորդ սահմանել10:3523.01.25
-
Մամուլի տեսությունՈրքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»09:5223.01.25
-
Մամուլի տեսությունՏրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»․ «Փաստ»09:4923.01.25
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը․ «Փաստ»09:4223.01.25
-
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ»09:3823.01.25
-
Մամուլի տեսությունԸնդդիմադիր պատգամավորը անակնկալի է բերել իշխանություններին. «Ժողովուրդ»09:3423.01.25
-
ՄիջազգայինՎերադարձ՝ ավերված քաղաք. լվացքի առաջին պարանները Գազայում՝ արյունալի պատերազմից հետո09:0023.01.25
-
ՔաղաքականԿանգնելու եք, ասեք՝ դե գազը պետք է Ադրբեջանից բերենք, ցորենն էլ Թուրքիայից․ Քրիստինե Վարդանյան23:3022.01.25
-
ՀասարակականԲանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը23:1522.01.25
-
ՔաղաքականԲանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ձեր կապերի մասին․ Կարեն Վրթանեսյան22:4822.01.25
-
ՄիջազգայինԻրանի նոր հրթիռից տագնապած են Արևմուտքում. Թեհրանը ներքաշվե՞լ է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ22:4022.01.25
-
ՔաղաքականՊա՛րոն Փաշինյան, անպատրաստ էիք հարցին, անգամ պարամետրերը հուշեցի․ Ագնեսա Խամոյան22:0022.01.25
-
ՏնտեսականԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում. զգուշացում21:4622.01.25
ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանում ավտոբուսի վարորդների խնդիրներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով:
«Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից։
Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովմանը (ներառյալ` հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը և այլն), յուրաքանչյուր աշխատողի` ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովմանը։
Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը կդիմի իրավասու մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանի «Թեժ գիծ» հեռախոսահամարներն են՝ 116, (096) 116-100»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։
Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու:
- 11:15 23.01.25 Ամբողջական եկամուտների հայտարարագիրը պարտադիր չէ բոլոր երկրներում. փաստաբան Կարդալ ավելին
- 22:34 22.01.25 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով Կարդալ ավելին
- 19:00 22.01.25 Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն Կարդալ ավելին
- 17:24 22.01.25 Ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք Կարդալ ավելին