Լրահոս
Հասարակական
14:05
19.07.24
1 526

Միջադեպ՝ Երևանի հասարակական տրանսպորտում․ վարորդը կազատվի աշխատանքից

Img default alt hy

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է 3 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում ուղևորի վրա, որն այդ պահին հեռախոսով նկարահանում էր և դժգոհում այդ ավտոբուսի աշխատանքից:

Դեպքի մասին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է կատարել, տեղեկացնելով, որ տվյալ վարորդը կազատվի աշխատանքից։

«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,- գրել է նա։