-
Կրթություն և գիտությունՍկանդալ՝ «Մայրենի 3» դասագրքի շուրջ․ ինչ է պարզաբանում հեղինակը23:5707.09.24
-
ՄիջազգայինTelegram-ը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը. Բուդանով23:3007.09.24
-
ՄիջազգայինԿրեմլին հարվածելու համար զենք է ուզում Զելենսկին, ԱՄՆ-ը չի տալիս. թեժ է իրավիճակը ռազմաճակատում22:5007.09.24
-
ՀայաստանՑինիզմի և անարխիայի «ֆակուլտետ» կամ դասախոսների «սև ցուցակ»՝ նոր Հայաստանի բուհերում22:3607.09.24
-
ՔաղաքականՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր22:0407.09.24
-
ՔաղաքականՀայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը․ Sputnik Արմենիա21:5507.09.24
-
ՀասարակականԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր21:4207.09.24
-
ՔաղաքականՍեղմելով Վլադիմիր Վլադիմիրովիչի ձեռքը կամ Փաշինյանի կերպարանափոխությունը՝ Ռուսաստանի ճանապարհին21:3507.09.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Զենք են ուզում, որ Կրեմլին հարվածեն. ուկրաինական պահանջին արձագանքում է ԱՄՆ-ը20:3007.09.24
-
ՔաղաքականԱպե՛, սաղ խառնված ա իրար. ինչպես կոռուպցիայի անիվը կոտրեց Հայաստանի հետաքրքրությունների ԱՆԻՖ-ը20:0007.09.24
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը․ «Փաստ»11:3007.09.24
«Մի քանիսն իրենց նեղ անձնական շահերն են առաջ տանում». Գեղարքունիքի մարզպետը վստահեցնում է՝ իր պատասխանները գոհացրել են վարդենիսցիներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցնում է՝ իր պատասխանները գոհացրել են վարդենիսցիներին, պարզապես, նրա խոսքով, մի քանիսն իրենց նեղ անձնական շահերն են առաջ տանում:
«Իմ պատասխանները գոհացրել են, մի քանիսը կան, որ իրենց անձնական շահերը պահելու համար այդպես են ներկայացնում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Կարեն Սարգսյանը նշեց, որ անձնագրային բաժինները թվայնացվում են։
«Անձնագրայինը թվայնացվում է, լինելու է թվային, համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակում լինելու է օպերատոր, ովքեր չունեն համակարգիչ ու օգտվելու հնարավորություն, համայնքապետարան են մոտենալու, տվյալ մասնագետն օգնելու է, ստանալու են ծառայությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով խոսակցություններին, թե, իբր, այս ամենով փորձում են դատարկել Վարդենիսը՝ Գեղարքունիքի մարզպետն ասաց՝ ուղղակի հիմարություններ են։
«Չեք պատկերացնի, թե կազմակերպիչներն ինչքան հիմարություններ են տարածել, որ այդ մարդիկ այդ վիճակում են, չնայած որ՝ հանդիպել եմ ու ամեն ինչ ներկայացրել»,- ասաց Կարեն Սարգսյանը։
Մարզպետը նշեց, որ Վարդենիսում նոր հիվանդանոց ու դիահերձարան են կառուցելու։
Հիշեցնենք՝ վարդենիսցիները վաղ առավոտից բողոքի ակցիա են անում, փակել էին ճանապարհը, բայց դադարեցրել էին ակցիան որոշ ժամանակով, քանի որ նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետը։ Հանդիպումից հետո, սակայն, ճանապարհը կրկին փակել են, քանի որ հայտարարել են, որ մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից անդրադարձել էին այս թեմային ու պարզաբանել, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։
«Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,- թեմային անդրադառնալով՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- 23:45 07.09.24 Մոսկվային ոչ թե միջանցքն է պետք, այլ դրա գործարկման դեպքում՝ միջանցքի նկատմամբ հսկողությունը. Արմեն Աշոտյան Կարդալ ավելին
- 23:15 07.09.24 ՀՀ Սահմանադրական դատարանի և Իրաքի Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի Կարդալ ավելին
- 23:00 07.09.24 Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը Կարդալ ավելին
- 22:04 07.09.24 ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Կարդալ ավելին