Լրահոս
Հասարակական
21:13
13.01.25
790

Մհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia

Img default alt hy

Genesis Armenia-ն ցավակցում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին` ավտովթարի հետևանքով Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ:

Մհեր Սահակյանն իր կուսակցական գործունեության ու պետական ծառայության ընթացքում չի շեղվել ազգային նպատակներից ու արժեքներից, Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ, իր ուժերի ներածին չափով աշխատել է հայության քաղաքական նպատակների իրականացման համար:

Ուժ և համբերություն Մհեր Սահակյանի ընտանիքին՝ այս ծանր կորստի հետևանքները հաղթահարելու և նրա կիսատ թողած գործը շարունակելու: