-
Հասարակական
Լոռու մարզում դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
21:0023.03.25 -
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25 -
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների միջև ձևավորված բարեկամությանը և ապագայում ևս ջանքեր չի խնայելու այն ամրապնդելու ուղղությամբ:
«Ավելի քան 30 տարի համատեղ ջանքեր են գործադրվում Հայաստանի և Իրանի ժողովուրդների հազարամյակների հարաբերությունների վրա հիմնված միջպետական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Այդ հարաբերությունների հիմքում փոխվստահությունն է և միմյանց դիրքորոշումների հանդեպ ունեցած լիակատար հարգանքն ու փոխըմբռնումը»,-նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այսօր Իրանի հետ Հայաստանն ունի բազմոլորտ համագործակցություն, որը մտադիր է հետևողականորեն ընդլայնել:
Փոխվարչապետը շեշտել է տնտեսական համագործակցության նշանակությունը, որն ակնառու ձեռքբերումներ է արձանագրել հատկապես վերջին տարիներին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ կարևորություն ունի և էական գործոն է տարածաշրջանային անվտանգության, կայունության և բնականոն զարգացման համար:
«Այս համատեքստում կրկին պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Իրանի հստակ, սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը լիարժեք ու առանց որևէ վերապահման հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշել է փոխվարչապետը:
-
15:50 23.03.25 Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի Կարդալ ավելին
-
15:30 23.03.25 Սարի՛կ, դու թասիբով գյումրեցի էիր, քաղաքի համար ահագին բան ես արել, լուրջ դու 30 արծաթով ծախվեցի՞ր․ Լևոն Հարություն Կարդալ ավելին
-
15:00 23.03.25 Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան Կարդալ ավելին
-
14:30 23.03.25 Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան Կարդալ ավելին