-
Քաղաքական
Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
19:4527.03.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
18:4527.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
18:3027.03.25 -
Իրավական
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
18:2527.03.25 -
Քաղաքական
Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:4527.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
17:1527.03.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
16:3827.03.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
15:3027.03.25 -
Իրավական
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
15:2427.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
15:0027.03.25 -
Արտաքին քաղաքականություն
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Օվերչուկ
13:4527.03.25 -
Քաղաքական
Գյումրին թմբիրից դուրս է եկել. Մարտուն Գրիգորյանը խոստանում է ապահով և լուսավոր քաղաք
13:2027.03.25 -
Հասարակական
Կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել է
13:1527.03.25
Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել, հայտարարվել է հետախուզում. «Փաստինֆո»

Մերձավանում զինված միջադեպի գործով հետախուզվող երեք անձանցից մեկը սպանության անմիջական մասնակիցներից է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավան բնակավայրում ի կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը, մասնավորապես, նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանությունը կատարած անձանցից է, հետախուզում է իրականացվում։
«3 անձանցից մեկը սպանություն կատարած անձանց թվում է: Վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Ավդալյանը։
Ինչ վերաբերում է դեպքի վայրում կիրառված զենքերին, ապա Ավդալյանը հայտնեց, որ նախնական տվյալներով՝ դեպքի վայրում եղել է մեկ ինքնաձիգ և մեկ ատրճանակ։ Հանցագործության գործիք ինքնաձիգը դեռևս չի հայտնաբերվել։
-
18:25 27.03.25 Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան Կարդալ ավելին
-
18:15 27.03.25 Վարդենիսի համայնքապետարանի երեք աշխատակից է կալանավորվել. «Փաստինֆո» Կարդալ ավելին
-
16:18 27.03.25 Ակնհայտ է` իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն. Մելոյան Կարդալ ավելին
-
15:24 27.03.25 Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք Կարդալ ավելին