Լրահոս
Իրավական
18:15
10.02.25
415

Մերձավանում կրակոցների դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ

Img default alt hy

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ հնչած կրակոցներից հետո 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է  Քննչական կոմիտեի  խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել  կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,- ասել է նա:

Հիշեցնենք` փետրվարի 5-ին  կրակոցներ էին հնչել Մերձավանում, մեկ հոգի մահացել էր, մեկը՝  վիրավորվել։ Կրակոցները հնչել էին Մհեր Ախտոյանի տան մոտ։