-
Իրավական
Երևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդը
23:0019.07.25 -
Հասարակական
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
22:4019.07.25 -
Քաղաքական
Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը
21:4519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք
21:1519.07.25 -
Տարածաշրջան
Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Ավետիսյան
21:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև
20:4519.07.25 -
Հասարակական
«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ
20:1519.07.25 -
Քաղաքական
ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում
20:0019.07.25 -
Քաղաքական
Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին
19:3019.07.25 -
Քաղաքական
«Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարություն
19:1519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև
19:1019.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք․ 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում
18:0919.07.25 -
Քաղաքական
Թուրքական գաղտնիքների բացահայտումը. Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի գիրքը
18:0019.07.25 -
Միջազգային
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ
17:4019.07.25 -
Քաղաքական
5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանությանը, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան
17:2019.07.25 -
Արցախ
Նկուղում ծնված Մոնթեի և շրջափակված արցախցիների պատմությունը՝ մեծ էկրանին. «Գոյամարտ»
17:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Թրամփ
16:2019.07.25
Մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են. Մուշեղ եպիսկոպոս

Հուլիսի 2-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց, որ Քրիստոսի և առաքյալների գործունեությունն ընթացել է զրկանքներով՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որպես զգուշացում բոլոր դարերում հավատացյալներին սպասվող դժվարությունների մասին։
«Մեր ժամանակներն այսօր էլ հիշեցնում են Տիրոջ երկրային կյանքի տարիները և առաքյալների գործունեության ժամանակները, քանի որ այսօր էլ Եկեղեցու հանդեպ ծավալվում են տարատեսակ դատապարտելի արշավներ, Փրկչի կենարար վարդապետության դեմ դրվում են կեղծ գաղափարախոսություններ։ Ինչպես երբեմն Հավիտենական և Խաղաղության թագավորի փոխարեն՝ հրեից թագավոր էին փնտրում, մարդկանց հոգիների Փրկչի փոխարեն՝ հռոմեացիների լծից ապստամբ ազատարար էին փնտրում, այնպես էլ այսօր արդարությունը բարձրաձայնողների մեջ համախոհ, իսկ արժանապատիվ խաղաղության քարոզիչների մեջ՝ ըմբոստներ են փնտրում», - նշեց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Հայրենիքի խաղաղության, ժողովրդի բարօրության համար մշտապես աղոթող եկեղեցականն է այսօր թիրախավորվում։
«Իրենց կյանքն Աստծուն, եկեղեցուն և հայրենիքին նվիրած մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած ու մշտապես հավատքը գործով ապրեցրած ազգային բարերար Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են և գտնվում են մեկուսարաններում»,- ասաց պատարագիչ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր հայորդիներին աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի փարատվի նրանց միայնությունը։
Վերջում Մուշեղ եպիսկոպոսը պատգամեց հավատցյալներին հավատարիմ մնալ հոգևոր ու ազգային արժեքներին, սիրել և պայքարել հանուն ճշմարտության ու չերկնչել հալածանքներից։
-
23:15 18.07.25 Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով․ Վեհափառ Հայրապետ Կարդալ ավելին
-
16:15 18.07.25 Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը». Տեր Արարատ Կարդալ ավելին
-
15:15 18.07.25 Երևանի սրտում բացվեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը Կարդալ ավելին
-
13:15 18.07.25 Եթե մեկն այդքան հանդգնություն ունի վայրահաչելու եկեղեցու ու Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա դեր ստանձնել մեր ծիսական կյանքում. Տեր Մարկոս Կարդալ ավելին