-
Իրավական
Երևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդը
23:0019.07.25 -
Հասարակական
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
22:4019.07.25 -
Քաղաքական
Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը
21:4519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք
21:1519.07.25 -
Տարածաշրջան
Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Ավետիսյան
21:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև
20:4519.07.25 -
Հասարակական
«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ
20:1519.07.25 -
Քաղաքական
ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում
20:0019.07.25 -
Քաղաքական
Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին
19:3019.07.25 -
Քաղաքական
«Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարություն
19:1519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև
19:1019.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք․ 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում
18:0919.07.25 -
Քաղաքական
Թուրքական գաղտնիքների բացահայտումը. Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի գիրքը
18:0019.07.25 -
Միջազգային
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ
17:4019.07.25 -
Քաղաքական
5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանությանը, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան
17:2019.07.25 -
Արցախ
Նկուղում ծնված Մոնթեի և շրջափակված արցախցիների պատմությունը՝ մեծ էկրանին. «Գոյամարտ»
17:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Թրամփ
16:2019.07.25
Մենք խորապես տպավորված ենք այն զարգացումներով, որոնք ՀՀ-ն ունեցել է վերջին 30 տարիների ընթացքում. Ալեն Բերսե

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի բարձր մակարդակի, կանոնավոր երկխոսության և փոխայցերի կապակցությամբ, որոնք ընթացիկ տարվա ընթացքում նշանավորվել են հագեցած օրակարգով։
«Ուրախ եմ ողջունել Ձեզ։ Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստան։ Հատկանշական է, որ եվրոպական առաջին կառույցը, որի հետ անկախացումից հետո սկսել ենք աշխատել, եղել է Եվրոպայի խորհուրդը, և ես հիշում եմ՝ 1990-ականներին կատարված այդ աշխատանքն ինչ ոգևորություն և պատասխանատվության զգացում էր առաջացրել մեզ մոտ։
Դա հետագայում շարունակվեց, երբ դարձանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիակատար անդամ։ Ըստ այդմ՝ մենք ստանձնեցինք պարտավորություններ, որոնք կատարել ենք և շարունակում ենք կատարել։
Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հետևողականության, ինչպես նաև աջակցության համար։ Խոսքը վերաբերում է հատկապես ժողովրդավարական արժեքների արմատավորմանը»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է Վահագն Խաչատուրյանը։
Ալեն Բերսեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Ես իսկապես շատ ուրախ եմ այցելել Հայաստան։ Այս այցն ընդգծում է այն աջակցությունը, որը մենք մշտապես ցուցաբերել ենք Հայաստանի նկատմամբ։ Մենք իսկապես խորապես տպավորված ենք այն զարգացումներով, որոնք երկիրն ունեցել է վերջին 30 տարիների ընթացքում»,- նշել է նա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործընթացում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է ժողովրդավարական արժեքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող համապարփակ բարեփոխումների կարևորությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային իրադրությանը՝ նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ վերահաստատելով երկրի հաստատակամությունը՝ հասնելու կայուն և հարատև խաղաղության։
Նախագահը նշել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է իր միջազգային պարտավորություններին և պատրաստ է կառուցողական փոխգործակցության՝ ուղղված տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը։
Ալեն Բերսեն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Նա կարևորել է կայուն և ներառական բարեփոխումների իրականացումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմք և նշել, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է լինել վստահելի գործընկեր այդ գործընթացում։
-
21:45 19.07.25 Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը Կարդալ ավելին
-
20:00 19.07.25 ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում Կարդալ ավելին
-
19:30 19.07.25 Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին Կարդալ ավելին
-
19:15 19.07.25 «Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարություն Կարդալ ավելին