-
Քաղաքական
Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին
23:5030.04.25 -
Միջազգային
Կարմիր հրապարակը՝ Զելենսկիի թիրախում. ռուս-ուկրաինական թեժ ռազմաճակատում ԱՄՆ-ը հանձնվում է
23:3030.04.25 -
Քաղաքական
Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու
22:1730.04.25 -
Հասարակական
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
21:4730.04.25 -
Քաղաքական
Դաժան հարձակում և խայտառակ փորձեր՝ արդարացնելու ծեծը. ամոթալի օր՝ Նոր Նորքի թաղապետարանում
21:3530.04.25 -
Քաղաքական
Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան
21:1330.04.25 -
Քաղաքական
Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան
20:4530.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հարցաքննել են Նոր Նորքի թաղապետին. դաժան ծեծն արդարացնելու խայտառակ փորձեր
20:3030.04.25 -
Սոցիալական
Թուրքիայից ներխուժած վնասատուները ոչնչացնում են հայկական բերքը. առեղծված՝ Երասխահունում
20:1230.04.25 -
Քաղաքական
Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան
20:0130.04.25 -
Տնտեսական
Փաշինյանի կնոջ հետ ընթրում են խոշոր բիզնեսմենները, փոքրերը զրկվում են հացից
19:4730.04.25 -
Հասարակական
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
18:5830.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյան զեղում է ստացել թաղապետարանում ծեծված Չախոյանը. ձերբակալվածներ կան
18:3030.04.25 -
Հասարակական
Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք
18:0630.04.25 -
Միջազգային
Թրամփն ուզում է Հռոմի պապ դառնալ. կրակ՝ Եմենի վրա, Գազան գրավելու փորձ և ուկրաինական հիասթափություն
17:5430.04.25 -
Միջազգային
Ահեղ պատերազմի են պատրաստվում Քաշմիրում. Հնդկաստան-Պակիստան մեծ լարվածություն
16:3630.04.25
Մենք պատրաստ ենք ռևանշի. Ջոն վան’տ Սխիպ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Վրաստանի դեմ խաղից առաջ պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Մենք նախապատրաստվել ենք այնպես, ինչպես Երևանում կայացած խաղին էինք պատրաստվել: Մեր երեք մեծագույն սխալները մեզ համար արժեցան այն երեք գոլերը, որոնք Վրաստանը խփեց այնտեղ: Մենք պատրաստ ենք պայքար մղել և պատրաստ ենք ռևանշի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ջոն վան’տ Սխիպը:
Վերջինիս խոսքով` հավաքականները հաջողությունների են հասնում ոչ միայն խաղային սխեմաների շնորհիվ, այլև այն ֆուտբոլիստների, որոնք խաղում են ընտրանիների կազմերում:
«Մենք պետք է գտնենք թիմային բալանսը: Առաջիկա երեք խաղերի ընթացքում, որոնք ունենք մինչև սեպտեմբեր ամիսը, փորձելու ենք դիտարկել մի շարք ֆուտբոլիստների, ինչպես դարպասապահի դիրքում, այնպես էլ այլ դիրքերում»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հույս հայտնեց, որ հայ երկրպագուները ներկա կլինեն Թբիլիսիում կայանալիք խաղին` հատկապես, որ ընտրանու ֆուտբոլիստները ձգտելու են ուրախացնել նրանց:
«Առաջին խաղում, որը կայացավ Երևանում, ինչ-որ բաներ չստացվեց: Այստեղ ենք եկել մեր սխալներն ուղղելու համար: Մեզ համար առաջիկա հանդիպումը շատ կարևոր է: Բոլորս կենտրոնացած ենք Վրաստանի դեմ խաղի վրա: Ուզում ենք դուրս գալ դաշտ ու ցույց տալ մեր առավելությունը»,-ասաց Սերոբյանը:
Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստանի հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
-
15:00 29.04.25 Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի Կարդալ ավելին
-
21:17 28.04.25 Նոր ռեկորդներ և նոր չեմպիոններ. Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը Կարդալ ավելին
-
16:30 28.04.25 Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում և դարձավ բացարձակ չեմպիոն Կարդալ ավելին
-
21:30 27.04.25 Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող Կարդալ ավելին