-
ՀայաստանՑինիզմի և անարխիայի «ֆակուլտետ» կամ դասախոսների «սև ցուցակ»՝ նոր Հայաստանի բուհերում22:3607.09.24
-
ՔաղաքականՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր22:0407.09.24
-
ՔաղաքականՀայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը․ Sputnik Արմենիա21:5507.09.24
-
ՀասարակականԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր21:4207.09.24
-
ՔաղաքականՍեղմելով Վլադիմիր Վլադիմիրովիչի ձեռքը կամ Փաշինյանի կերպարանափոխությունը՝ Ռուսաստանի ճանապարհին21:3507.09.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Զենք են ուզում, որ Կրեմլին հարվածեն. ուկրաինական պահանջին արձագանքում է ԱՄՆ-ը20:3007.09.24
-
ՔաղաքականԱպե՛, սաղ խառնված ա իրար. ինչպես կոռուպցիայի անիվը կոտրեց Հայաստանի հետաքրքրությունների ԱՆԻՖ-ը20:0007.09.24
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը․ «Փաստ»11:3007.09.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին․ «Ժողովուրդ»11:1507.09.24
-
ՔաղաքականՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին11:0507.09.24
-
ՀասարակականՎերականգնվում է Երևանի շենքերի արտաքին դիմագիծը, հեռացվում են ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը (տեսանյութ)10:1507.09.24
Մենք մեր աշխատանքով պիտի ապացուցենք, որ երիտասարդների ներուժն անսպառ է և որ իրականում մենք ենք տերը մեր երկրի. «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միություն
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը շնորհավորական ուղերձ է տարածել երիտասարդության միջազգային օրվա առթիվ․
«Այսօր Երիտասարդության միջազգային օրն է։
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը ստեղծվեց շատ բարդ ժամանակաշրջանում, երբ մենք կորցրինք Արցախը, բազմաթիվ երիտասարդներ, զրկվեցին իրենց պատմական հայրենիքում ապրելու և արարելու, իրենց վառ նվիրական երազանքները հայրենի հողում իրականացնելու հնարավորությունից։ Մենք՝ երիտասարդներս, սակայն, հաստատակամ ենք՝ աշխատելու ի նպաստ մեր հայրենիքի, և հավատարիմ ենք մեր երազանքին, որն է՝ օրերից մի օր Արցախի հողում մեր ձեռքբերումները ներկայացնելը։
Արցախի և Հայաստանի հարյուրավոր երիտասարդներ այսօր համախմբված են մեր միության շարքերում։ Ամեն ինչ սկսվեց Ծաղկաձորյան «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումից, հետո որոշվեց նոր գաղափարների, նոր ծրագրերի համար ձևավորել ավելի ընդգրկուն «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միությունը, որն իր տանիքի տակ է առել հարյուրավոր երիտասարդների։ Հիմա մենք միասնաբար որոնում, գտնում ու կյանքի ենք կոչում տարբեր ծրագրեր ու նախագծեր. կյանքն առաջ է շարժվում, և մենք, որպես ապագայի կերտողներ, բարոյական իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու։ Մայր հայրենիքի ամեն մի սանտիմետրը անասելի թանկ է մեզ համար, մենք այստեղ ենք ապրելու, այստեղ ենք օգտագործելու մեր գիտելիքներն ու ստեղծարար ներուժը, սա է մեր տունը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս մեր տոնի առթիվ՝ ուզում ենք «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անունից վերահաստատել, որ մեր դռները բաց են հայրենասեր, նպատակասլաց ու արարելու ավյունով լի բոլոր երիտասարդների համար։ Մենք մեր աշխատանքով պիտի ապացուցենք, որ երիտասարդների ներուժն անսպառ է և որ իրականում մենք ենք տերը մեր երկրի»։
- 22:42 07.09.24 Այգում համբուրվող զույգին մոտեցած տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ Կարդալ ավելին
- 22:24 07.09.24 Հերհերի ջրամբարի մոտակայքում բախվել է երկու ավտոմեքենա․ կա զոհ և վիրավոր Կարդալ ավելին
- 22:15 07.09.24 Ոտքը վնшսшծ քաղաքացուն փրկարարներն իջեցրել են սարալանջից Կարդալ ավելին
- 21:42 07.09.24 Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր Կարդալ ավելին