-
Սփյուռք
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում
00:1713.06.25 -
Հասարակական
Արյունոտ ագրեսիա՝ Երևանում. ավտոբուսի վարորդին ծեծելու գործով երկու մարդ ձերբակալվել է
23:5812.06.25 -
Հասարակական
Արնաշաղախ աշակերտին տեսնելով՝ ուսուցիչը ուշագնաց է եղել. դանակահարություն՝ երևանյան դպրոցում
23:3012.06.25 -
Աշխարհ
Սարսափելի ավիավթարից զոհվել է առնվազն 110 մարդ. օդանավը կործանվել է թռիչքից մեկ րոպե անց
23:0012.06.25 -
Քաղաքական
Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները․ Միրզոյան
22:4512.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պայթյունավտանգ պահին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Նախիջևանում՝ Երևանից 70 կմ հեռու
22:1512.06.25 -
Միջազգային
Իրանի հետ արյունալի բախման վտանգը մեծանում է. Թրամփը ամերիկացիներին հորդորում է լքել տարածաշրջանը
21:4512.06.25 -
Հասարակական
Կադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.News
21:2512.06.25 -
Միջազգային
Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
21:1912.06.25 -
Քաղաքական
Իմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմ
20:4512.06.25 -
Հասարակական
Սարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-ի
19:4512.06.25 -
Հասարակական
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին
19:1512.06.25 -
Հասարակական
Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
18:4512.06.25 -
Հասարակական
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
18:1512.06.25
Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների ընթացքին

Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ:
Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների, ինչպես նաև առաջին փուլի մասնակցության արդյունքների և այլնի մասին։
ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ քննական առաջին օրը հանրապետությունում «Քիմիա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 1174 դիմորդ (495-ը՝ Երևանում), «Ռուսաց լեզու» առարկայից՝ 309 դիմորդ (78-ը՝ Երևանում): «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների համար Երևանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն. 11-ը՝ մարզերում, 5-ը՝ Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում։
Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15 970 դիմորդ: Այս թիվը ներառում է նաև շուրջ 3 000 ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։
-
11:00 11.06.25 Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են բուհի դասախոսի աշխատանքից Կարդալ ավելին
-
10:04 09.06.25 Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը Կարդալ ավելին
-
17:08 27.05.25 Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր Կարդալ ավելին
-
11:24 23.05.25 Լավ սովորեք, որ լավ ապրեք․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին դասի կապակցությամբ Կարդալ ավելին