-
ՔաղաքականԱլեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջը․ «Ազատություն»16:0907.11.24
-
ՀասարակականՆոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի առաքելական եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք16:0007.11.24
-
ՀասարակականՆոր Գեղիի խաչմերուկում 3 ավտոմեքենա է բախվել, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ15:4507.11.24
-
ՀայլուրՀայլուր 15։30 Ռուսական հետախուզություն. Հայաստանին մղում են ազգային ինքնասպանության15:3007.11.24
-
ՔաղաքականԳլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին15:2607.11.24
-
Հասարակական«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ15:1807.11.24
-
Արտաքին քաղաքականությունՄոսկվան ակնկալում է` «3+3» ձևաչափով աշխատանքները կակտիվանան․ Շոյգու14:4207.11.24
-
ՀայաստանԻրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների հնարավորություն կլինի14:2607.11.24
-
Արտաքին քաղաքականությունԴեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության. ՀՀ-ում Իրանի դեսպան14:0507.11.24
-
ՄիջազգայինՀարիսը շնորհավորում է Թրամփին. դեմոկրատների պարտության համար մեղավոր է հռչակվում Բայդենը13:0507.11.24
-
ՀասարակականՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն աշխատանքային այց է իրականացրել Շվեդիա12:4507.11.24
-
ԻրավականՏավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է11:3007.11.24
-
Մամուլի տեսությունԱԳՆ աշխատակիցը «վիզաների բիզնես» է արել. սկանդալային բացահայտում. «Ժողովուրդ»11:1207.11.24
«Մեգա Մոլլ»-ում դանակահարություն կատարած 36-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ․ ծնված՝ Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է նշված առևտրային կենտրոնում գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետում՝ մեկ այլ անձի կողմից սուր կտրող ծակող առարկայի գործադրման արդյունքում։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող, սակայն վերջինիս հետ հնարավոր չի եղել կատարել ապացուցողական և վարութային գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրին ուղղված տեսանկարահանող սարքերի պարունակությունը, որոնք վերցվել և զննվել են։ Հարցաքննվել են մի շարք վկաներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանցանքն առերևույթ կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարցուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ։
Ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։
- 13:45 07.11.24 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել Կարդալ ավելին
- 13:30 07.11.24 Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ Կարդալ ավելին
- 12:00 07.11.24 Արձանագրվել է 10 պատահար․ վիրավորվել՝ 14 մարդ Կարդալ ավելին
- 11:30 07.11.24 Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է Կարդալ ավելին