-
Կրթություն և գիտությունՍկանդալ՝ «Մայրենի 3» դասագրքի շուրջ․ ինչ է պարզաբանում հեղինակը23:5707.09.24
-
ՄիջազգայինTelegram-ը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը. Բուդանով23:3007.09.24
-
ՄիջազգայինԿրեմլին հարվածելու համար զենք է ուզում Զելենսկին, ԱՄՆ-ը չի տալիս. թեժ է իրավիճակը ռազմաճակատում22:5007.09.24
-
ՀայաստանՑինիզմի և անարխիայի «ֆակուլտետ» կամ դասախոսների «սև ցուցակ»՝ նոր Հայաստանի բուհերում22:3607.09.24
-
ՔաղաքականՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր22:0407.09.24
-
ՔաղաքականՀայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը․ Sputnik Արմենիա21:5507.09.24
-
ՀասարակականԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր21:4207.09.24
-
ՔաղաքականՍեղմելով Վլադիմիր Վլադիմիրովիչի ձեռքը կամ Փաշինյանի կերպարանափոխությունը՝ Ռուսաստանի ճանապարհին21:3507.09.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Զենք են ուզում, որ Կրեմլին հարվածեն. ուկրաինական պահանջին արձագանքում է ԱՄՆ-ը20:3007.09.24
-
ՔաղաքականԱպե՛, սաղ խառնված ա իրար. ինչպես կոռուպցիայի անիվը կոտրեց Հայաստանի հետաքրքրությունների ԱՆԻՖ-ը20:0007.09.24
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը․ «Փաստ»11:3007.09.24
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան, Նորին մեծության հյուպատոս Փոլ Մորիսն այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Հյուրերին ընդունել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ուրախալի համարելով Կոմիտեի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության միջև համագործակցությանը միտված հաղորդակցության հաստատումը։
«Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստ է ինչպես դեսպանության, այնպես էլ՝ Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությանը, փորձի, տեղեկատվության փոխանակմանը, իրավապահ ոլորտում բարեփոխումներին ուղղված համատեղ նախագծերի իրականացմանը։
Պարոն Մորիսը ողջունել է համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ կարևորում է քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ստեղծումը և հանցավորության դեմ պայքարի խթանումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև քննչական հարցումներին արձագանքելու օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու, քրեական վարույթների շրջանակներում Հայաստանի և Միացյալ Թագավորության քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ, ըստ անհրաժեշտության իրավասու մարմիններին հարցումներով դիմելու գործընթացի իրականացմանն առնչվող հարցեր։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
- 00:40 08.09.24 Ոստիկանի են սպանել Հայաստանում. լարվածություն՝ Նալբանդյան գյուղում Կարդալ ավելին
- 00:20 08.09.24 Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Կարդալ ավելին
- 23:27 07.09.24 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված ոստիկանի ինքնությունը Կարդալ ավելին
- 23:17 07.09.24 Ինչ է կատարվում այս պահին Նալբանդյան գյուղում. «Հրապարակ» Կարդալ ավելին