-
Քաղաքական
Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին
23:5030.04.25 -
Միջազգային
Կարմիր հրապարակը՝ Զելենսկիի թիրախում. ռուս-ուկրաինական թեժ ռազմաճակատում ԱՄՆ-ը հանձնվում է
23:3030.04.25 -
Քաղաքական
Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու
22:1730.04.25 -
Հասարակական
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
21:4730.04.25 -
Քաղաքական
Դաժան հարձակում և խայտառակ փորձեր՝ արդարացնելու ծեծը. ամոթալի օր՝ Նոր Նորքի թաղապետարանում
21:3530.04.25 -
Քաղաքական
Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան
21:1330.04.25 -
Քաղաքական
Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան
20:4530.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հարցաքննել են Նոր Նորքի թաղապետին. դաժան ծեծն արդարացնելու խայտառակ փորձեր
20:3030.04.25 -
Սոցիալական
Թուրքիայից ներխուժած վնասատուները ոչնչացնում են հայկական բերքը. առեղծված՝ Երասխահունում
20:1230.04.25 -
Քաղաքական
Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան
20:0130.04.25 -
Տնտեսական
Փաշինյանի կնոջ հետ ընթրում են խոշոր բիզնեսմենները, փոքրերը զրկվում են հացից
19:4730.04.25 -
Հասարակական
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
18:5830.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյան զեղում է ստացել թաղապետարանում ծեծված Չախոյանը. ձերբակալվածներ կան
18:3030.04.25 -
Հասարակական
Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք
18:0630.04.25 -
Միջազգային
Թրամփն ուզում է Հռոմի պապ դառնալ. կրակ՝ Եմենի վրա, Գազան գրավելու փորձ և ուկրաինական հիասթափություն
17:5430.04.25 -
Միջազգային
Ահեղ պատերազմի են պատրաստվում Քաշմիրում. Հնդկաստան-Պակիստան մեծ լարվածություն
16:3630.04.25
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցի հեղինակը եղել է Վինչեսթերի եպիսկոպոսը, հարցին պատասխանել է Լեյբորիստական կուսակցության անդամ, Դարլինգթոնի բարոնուհի Ջենի Չեփմանը՝ ներկայացնելով Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության պատասխանը։
Եպիսկոպոսը հարցրել է, թե ինչ հայտարարություններով են Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիմել Ադրբեջանի կառավարությանը, և ինչ քայլեր են ձեռնարկվում միջազգային գործընկերների հետ համակարգմամբ՝ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով։
Ի պատասխան՝ բարոնուհի Չեփմանը նշել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված անձինք կանգնեն արդար դատաքննության առջև և պահվեն անվտանգ պայմաններում՝ համաձայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների։
«Մեր դեսպանատունը Բաքվում ուշադիր հետևում է այդ գործերին և պարբերաբար թարմացումներ է պահանջում՝ տեղյակ լինելու ընթացիկ զարգացումներին։ Մենք նաև շարունակաբար կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։ Պետնախարար Սթիվեն Դոութին այս հարցերը քննարկել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ՝ 2024 թվականի հոկտեմբերին վերջինիս՝ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Իսկ 2025 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության կարևորությունը։ Նույն ուղերձները փոխանցվել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի և արտաքին գործերի նախարարի կողմից»,- նշված է պատասխանի մեջ։
-
11:40 30.04.25 ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը Շվեդիայի առաջնահերթություններից է. դեսպան Կարդալ ավելին
-
22:30 29.04.25 Եթե որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում․ Վազգեն Սրբազան. News.am Կարդալ ավելին
-
13:07 24.04.25 Ուղիղ I Ապրիլ 24. Մեծ երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Կարդալ ավելին
-
09:18 24.04.25 Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ Կարդալ ավելին