-
ՀասարակականՀանրային տրանսպորտից օգտվելը դարձել է գլխացավանք. քաղաքացիները ահազանգում են․ ArmLur23:1525.01.25
-
ՀասարակականԵթե թշնամի երկրից հասանելիություն ստանա՞ն. տոմսային նոր տագնապալի համակարգը22:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն Աշոտյան22:3025.01.25
-
ՀասարակականԵրևանում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին. վարորդը տեղում մահացել է22:0025.01.25
-
ՔաղաքականՀՀ իշխանության գերնպատակը Ալիևին չզայրացնելն է. ու՞մ և ինչու՞ է խանգարում «ազգային» բառը21:3025.01.25
-
ՔաղաքականԿոչ եմ անում սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին20:1525.01.25
-
ՀասարակականԳիշերային ակումբում ՌԴ քաղաքացին մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է19:0025.01.25
-
ՄիջազգայինՌԴ-ի ու Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը18:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում. Տաթևիկ Հայրապետյան18:0025.01.25
-
ՀասարակականԲախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր17:0025.01.25
-
ՄիջազգայինՀութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով16:4525.01.25
-
Կրթություն և գիտությունՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ16:1525.01.25
-
ՀասարակականԵրևանում բախվել են հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota»-ն ու «Mitsubishi Pajero»-ն16:0025.01.25
-
ՀասարակականՏավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub15:0025.01.25
Մաշտոցի պողոտայում դանակահարված 19-ամյա երիտասարդը մահացել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած–ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմավիրի մարզի 19–ամյա և Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19–ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցային համալիրից ստացված հաղորդման համաձայն՝ մոտ ժամը 02:20-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են միմյանց հետ, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր և այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ստացվել են դեպքի վայրը և դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ և զննվել։
Կատարված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 19:40 25.01.25 BMW-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Կարդալ ավելին
- 13:15 25.01.25 Ծննդյան օրը մաhացած հայտնաբերված տղամարդու գործով կան կասկածյալներ,գտնվել է մահացածի հեռախոսը Կարդալ ավելին
- 22:20 24.01.25 Հարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Կարդալ ավելին
- 21:17 24.01.25 Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ Կարդալ ավելին