-
ՔաղաքականԻնչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Խամոյանը՝ Փաշինյանին18:0504.12.24
-
ՀասարակականԳժանոց. Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում ասֆալտ են փռում՝ առանց ջրահեռացման համակարգի17:5604.12.24
-
ՀասարակականԱրգելվում է երեխաների մուտքը սոցիալական ցանցեր. ավստրալիական օրենքը և Հայաստանի արձագանքը17:1404.12.24
-
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը16:5104.12.24
-
ՀասարակականՎեհափառն անդրադարձել է այս ծանր և դժվարին շրջանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանի իրականացրած ծառայությանը16:2804.12.24
-
ՔաղաքականՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության սերտացման հարցը16:1404.12.24
-
ՔաղաքականՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան15:5504.12.24
-
ՀայլուրՀայլուր 15։30 Զինյալներին ջախջախել են Համայում և Դեյր Զորում. Հալեպը գրավված է մնում15:3004.12.24
-
ՀասարակականՎերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը15:2404.12.24
-
ԻրավականԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել14:5604.12.24
-
ՔաղաքականՄալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ14:3004.12.24
-
ՏարածաշրջանՓողոցային կատաղի ընդհարումներ՝ Թբիլիսիում. հեղափոխական կրքերը շիկանում են14:0904.12.24
-
ՄիջազգայինԸնդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան13:4904.12.24
-
ՀասարակականԷլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրենը և ընկերը գումարի հետ կապված վեճի ժամանակ հարվածել են քաղաքացուն13:2904.12.24
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է հյուրին այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ երևանյան գրասենյակում նրա նախընթաց գործունեությունը կնպաստի առավել բարձր արդյունավետությամբ շարունակելու առաքելությունը Հայաստանում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և բարձր է գնահատել այդ գործընթացներին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի պարագայում այն նպաստել է մարդկային ռեսուրսների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացման տարբեր ծրագրերի աշխատանքային խմբերում ՔԿ քննիչների ընդգրկմանը և այլն։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն արդյունավետ է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը, իր հիմնական գործառույթների իրականացումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Կոմիտեի կողմից դրսևորվող հետևողականությունը։ Նա ընդգծել է, որ շահագրգիռ են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխուներին ցուցաբերվող աջակցության շարունակման հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրից բխող ՀՀ քննչական կոմիտեի գործառույթներին առնչվող միջոցառումների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ուժեղացման, խոշտանգումների, կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարում, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրարկման ոլորտներում քննիչների մասնագիտական հմտությունների զարգացման և ՀՀ ՔԿ կարիքներից բխող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։
- 18:22 04.12.24 Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափով Կարդալ ավելին
- 16:39 04.12.24 Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել Կարդալ ավելին
- 14:56 04.12.24 Երկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել Կարդալ ավելին
- 14:00 04.12.24 42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել Կարդալ ավելին