-
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները
23:5512.05.25 -
Քաղաքական
Պուտինին Ստամբուլում անձամբ կսպասի Զելենսկին. սպանություններն ավարտելու ժամանակն է
23:1512.05.25 -
Քաղաքական
Քաղաքացիներ են խոշտանգվում ոստիկանական բաժանմունքներում. քննչական կոմիտեի նախագահի փոցխը
22:4612.05.25 -
Հասարակական
Այլանդակ քամուց տուժած քաղաքացիները կասկածում են, որ Ավինյանը կանի իրենց ասածը
22:2512.05.25 -
Իրավական
Ոստիկանները ներխուժել են լրագրողի բնակարան, ձեռքերը ոլորել ու հողաթափերով տարել բաժին
22:0012.05.25 -
Քաղաքական
Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան
21:4112.05.25 -
Տարածաշրջան
Հեյդար Ալիևի գերեզմանին է գնացել ու անասնաբուծական համալիր բացել. ինչո՞ւ Ալիևը չգնաց Մոսկվա
21:3212.05.25 -
Հասարակական
Հայ կաթոլիկներն սպասում են նորընտիր Հռոմի պապին Հայաստանում. Լևոն 14-րդի կիրակնօրյա աղոթքը
21:2612.05.25 -
Մշակույթ
Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch
21:1012.05.25 -
Հասարակական
Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներ
20:4512.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Կին լրագրողի գլխին խփել են, տարել. սկանդալային մանրամասներ՝ ձերբակալությունից
20:3012.05.25 -
Քաղաքական
Ֆաշիզմն արդարացնելու փորձ. ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը գյոռբագյոռ անում նացիզմի դեմ հաղթանակը
20:0912.05.25 -
Հասարակական
ԲԸՏՄ-ն Գյումրիում արձանագրել է առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք
19:4812.05.25 -
Հասարակական
Տիգրանի անհետանալուց առաջ գնչուներ են տեսել Մարմարիկում. ո՞վ է զանգել փոքրիկի հարազատներին
19:2512.05.25 -
Քաղաքական
Աննա Պետրոսյանը միաձայն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
18:1512.05.25 -
Հասարակական
Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ
18:0012.05.25 -
Քաղաքական
Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան
17:5112.05.25 -
Քաղաքական
Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին
17:4512.05.25 -
Քաղաքական
Եթե որևէ մեկն ի վիճակի չէ իմ ելույթը լսել, կարող է դուրս գալ դահլիճից․ Գառնիկ Դանիելյան
16:5812.05.25
Մանրամասներ՝ Փոքր Վեդիում տեղի ունեցած սպանության փորձից

2024 թ. օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32-ամյա տղամարդ։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32-ամյա բնակիչը, մորաքրոջ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, գտնվել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը, որտեղ վիճաբանություն է առաջացել մի կողմից նրա և իր մտերիմների, մյուս կողմից՝ 32-ամյա տղամարդու ծանոթների միջև։ Այնուհետև, հիշյալ ծանոթներից մեկի կանչով, մի քանի անձանց հետ գարեջրատուն է գնացել նույն մարզի 26-ամյա բնակիչը, ով տեղյակ լինելով, որ գնում է վիճաբանության վայր, իր մերձավորին նեղացնողներին զենքով պատժելու վճռականությամբ, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, իր անձի առավելությունը մյուսների նկատմամբ ընդգծելու նպատակով, սկսել է վիճաբանել 32-ամյա տղամարդու և նրա բարեկամների հետ։
Վիճաբանության ընթացքում 26-ամյա երիտասարդը, իր գործողություններն առավել վտանգավոր դարձնելով ներկաների համար, 32-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից, մեկ անգամ կրակել է վերջինիս մարմնի կրծքավանդակի հատվածին, որի հետևանքով 32-ամյա տղամարդը վայր է ընկել, իսկ 26-ամյա երիտասարդն իր հետ խմբի կազմում գործած մյուս անձանց հետ հեռացել է դեպքի վայրից: Վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է, և 26-ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
23:30 12.05.25 Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել Կարդալ ավելին
-
22:00 12.05.25 Ոստիկանները ներխուժել են լրագրողի բնակարան, ձեռքերը ոլորել ու հողաթափերով տարել բաժին Կարդալ ավելին
-
17:33 12.05.25 Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքի՝ գնալով ավելի լկտի դրսևորումներ ստացող պրակտիկան․ Ռուբեն Մելիքյան Կարդալ ավելին
-
17:15 12.05.25 Գլխավոր դատախազությունը պահանջում է Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր, դրամական միջոցներ Կարդալ ավելին