Լրահոս
Հասարակական
09:45
24.01.25
745

Մանրամասներ՝ Մասիսում տեղի ունեցած վթարից

Img default alt hy

Հունվարի 23-ին, ժամը 19։56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Մ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։