-
ՀասարակականՀանրային տրանսպորտից օգտվելը դարձել է գլխացավանք. քաղաքացիները ահազանգում են․ ArmLur23:1525.01.25
-
ՀասարակականԵթե թշնամի երկրից հասանելիություն ստանա՞ն. տոմսային նոր տագնապալի համակարգը22:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն Աշոտյան22:3025.01.25
-
ՀասարակականԵրևանում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին. վարորդը տեղում մահացել է22:0025.01.25
-
ՔաղաքականՀՀ իշխանության գերնպատակը Ալիևին չզայրացնելն է. ու՞մ և ինչու՞ է խանգարում «ազգային» բառը21:3025.01.25
-
ՔաղաքականԿոչ եմ անում սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին20:1525.01.25
-
ՀասարակականԳիշերային ակումբում ՌԴ քաղաքացին մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է19:0025.01.25
-
ՄիջազգայինՌԴ-ի ու Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը18:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում. Տաթևիկ Հայրապետյան18:0025.01.25
-
ՀասարակականԲախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր17:0025.01.25
-
ՄիջազգայինՀութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով16:4525.01.25
-
Կրթություն և գիտությունՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ16:1525.01.25
-
ՀասարակականԵրևանում բախվել են հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota»-ն ու «Mitsubishi Pajero»-ն16:0025.01.25
-
ՀասարակականՏավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub15:0025.01.25
Մանրամասներ` ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից 100,000 դրամ միանվագ աջակցության տրամադրման վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի քարտեր, որոնք կնույնականացվեն կենտրոնացված տարբերակով: Այս մասին այսօր Կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից 100,000 դրամ միանվագ աջակցության տրամադրման մասին մանրամասները:
Նրա խոսքով՝ աշխատանքը կազմակերպվելու է այնպես, որպեսզի վերջին 15 ամիսների ընթացքում ակտիվ քարտային գործունեություն իրականացրած քարտային հաշիվներին փոխանցվի (անկախ քարտերի ֆիզիկական առկայությանը), որը կլինի տվյալ անձի համար ամենահարմար եղանակը:
«Եթե պարզվի` քաղաքացու մոտ գործող քարտ կա, սակայն իրականում այն կորսված է, կարող է մոտենալ բանկ, սպասարկման սրահից կանխիկ վերցնել հասանելիք գումարը կամ դիմում գրել, վերաթողարկել քարտը»,– տեղեկացրեց ԿԲ նախագահի տեղակալը։
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր քարտեր չունեն, ապա նրանք կարող են քարտեր ձեռք բերել անվճար հիմունքներով՝ Հայաստանի բանկերից: Այս գործընթացի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ Խաչատրյանի խոսքով` ՀԾՀ–ն կարևոր է անձի նույնականացման համար։
«Այն քաղաքացիները, որոնք իրենց մոտ կունենան ՀԾՀ կամ այն վկայող որևէ փաստաթուղթ, կօգտագործեն այն, չունենալու կամ կորցրած լինելու դեպքում անձնագրի տվյալների հիման վրա կենտրոնացված բազայից բանկերի կողմից վեր կհանվեն ՀԾՀ–ները, և այդպես քարտեր կթողարկվեն»,– ասաց նա։
Քարտերը թողարկվելուց հետո, անձը պարտադիր չէ, որ այդ քարտը ներկայացնի Կառավարությանը, կրկին կենտրոնացված կարգով Կառավարությանը կներկայացվի նոր բացված քարտերի տվյալները և փոխանցումները կիրականացվեն:
Քարտերի տրամադրումը սովորաբար տևում է 2-3 աշխատանքային օր: Անձը կարող է դիմել Հայաստանի բոլոր բանկերին, բացի «Մելլաթ» բանկից և «Ֆասթ» բանկից, քանի որ այս պահին այդ բանկերը քարտային ծառայություններ չեն մատուցում:
- 14:37 08.01.25 Հունվար-մարտ ամիսներին ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ Կարդալ ավելին
- 19:40 03.01.25 Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Կարդալ ավելին
- 20:57 02.12.24 Գեղարքունիքում նոյեմբերին ծնվել է 146 երեխա` 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ Կարդալ ավելին
- 20:25 02.12.24 Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-ից Կարդալ ավելին