Լրահոս
Միջազգային
14:41
15.05.24
103

«Մանր խուլիգանություն» և «օտարերկրյա գործակալներ»՝ Վրաստանում. բողոքի թեժ ակցիաներ՝ Թբիլիսիում

Թբիլիսիի փողոցները փակել են վրացի ցուցարարները: Պահանջել են իշխանություններին չեղյալ հայտարարել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը, որը երեկ երրորդ ընթերցմամբ հաստատեց Վրաստանի խորհրդարանը: Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար» բերման են ենթարկել 13 ակտիվիստի։ Ցուցարարների կարծիքով՝ դա Կրենմլի կողմից ուղորդված օրենքի նախագիծ է, որպեսզի ճնշեն լրագրողներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին։ Արևմուտքը կոշտ է արձագանքել оրինագծի հաստատմանը: «Կանգնեցրեք այս օրենքի ընդունումը»,- վրացական իշխանություններին կոչ է Գերմանիայի Բունդեսթագը: Սպիտակ տունը նույնիսկ սպառնացել է՝ հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ: