Լրահոս
Քաղաքական
19:35
03.12.24
123

Մահացու մտքեր՝ խորհրդարանի ամբիոնից. պետականության վախճա՞նը

Փաշինյանը վստահ է, որ իր վարած ղարաբաղյան քաղաքականությունը միակ հնարավոր տարբերակն է եղել: Այդ մասին նա այսօր հայտարարել է խորհրդարանի ամբիոնից՝ այս անգամ գինեկոլոգիական բառապաշար օգտագործելով: Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելը «անհեթեթ մոտեցում» կլիներ:

Ենթադրաբար, ուզում է ասել, որ արցախյան հարցի լուծումը ձգձգելը սխալ էր ու ճիշտը Արցախը հանձնելն էր: Խորհրդարանում «Բյուջե-2025 թվական»-ի նախագծի եզրափակիչ լսումներին Փաշինյանի նոր սկանդալային հայտարարությունները լսել է Արփի Սուքիասյանը: