Լրահոս
Հայաստան
22:42
25.06.24
229

Մահացած զինծառայողը բանակ է զորակոչվել դպրոցը դեռ չավարտած

Այս տարի արդեն խաղաղ պայմաններում հայկական բանակում 10 զինծառայող է մահացել: Սյունիքի զորամասերից մեկում շարքում կանգնած է հանկարծամահ եղել 19-ամյա Դավիթ Ներսիսյանը: Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տղան, որ սեփական դիմումի համաձայն է բանակ զորակոչվել՝ դպրոցը չավարտած, առողջական խնդիրներ է ունեցել՝ ըստ համագյուղացիների: Գեղարքունիքի Կարմիրգյուղ համայնքում լուրեր են պտտվում, թե մահվան պատճառը թրոմբն է։