Լրահոս
Աշխարհ
12:55
10.01.25
287

Լոս Անջելեսի մահաբեր հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի. նրանց մեջ ՀՀ քաղաքացիներ չկան

 

Ավերիչ հրդեհների զոհերի թիվը Կալիֆոռնիայում հասել է 10-ի: Քաղաքում առաջին զոհի մասին են հայտնել Մալիբուի իշխանությունները: Մահաբեր հրդեհները սարսափելի արագությամբ տարածվում են ուժեղ, պարբերական քամիների պատճառով: Կրակի 5 օջախ կա 11000 հեկտար տարածքում: Մոտ 9000 տուն է ոչնչացել, ավելի քան 180 հազար մարդ տարհանման ցուցում է ստացել։ Նախնական հաշվարկով՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած աղետի վնասն արդեն գերազանցում է 55 միլիարդ դոլարը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 100 տոկոս փոխհատուցում է խոստացել 180 օրվա ընթացքում: