Լրահոս
Հասարակական
14:09
28.05.24
136

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է

Img default alt hy

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է:

Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա: Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։

Այս պահին դեռևս ջուր չկա

-Ախթալա քաղաքի մի հատվածում,
-Թեղուտ գյուղում (հոսանքազրկման հետևանքով),
-Քարկոփ գյուղում (բնակչությունն այստեղ տարհանված է),
-Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում։ Այստեղ ընկերությունը բնակիչներին ջուր է մատակարարում ջրատար մեքենաներով:

Այս պահին Վեոլիաթիմն աշխատում է գետի թռիչքային հատվածով ջրատարի վերագործարկումը կազմակերպելու ուղղությամբ։

Նաև ուսումնասիրություններ են ընթանում` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին աղետի պատճառած վնասները գույքագրելու համար։