-
ՀայլուրՀայլուր 18։30 Շոկ և նվաստացում. ալիևյան ռեժիմի դատական ցինիզմը մինչև ո՞ւր կհասնի18:3018.01.25
-
Հասարակական«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց17:4518.01.25
-
ՄիջազգայինՊաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին16:1518.01.25
-
ՔաղաքականԵս որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.am15:3018.01.25
-
ՄիջազգայինԽոպանչիներին դժվար կյանք է սպասվում. Ռուսաստանը «վիսիլկայի» ռեժիմի է անցնում15:1518.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ Բյուրո14:4518.01.25
-
ՔաղաքականԿլուծարվի՞ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. նոր Սահմանադրության «ալիևյան» մշակումներ13:3518.01.25
-
Մամուլի տեսությունՁվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»13:0018.01.25
-
ՍպորտՔիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան12:4518.01.25
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսաստանից դեպորտի վտա՞նգ. միգրացիոն նոր կանոնները՝ գործողության մեջ12:3018.01.25
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել12:2418.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան12:1518.01.25
-
ՀասարակականԵրևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել12:0018.01.25
-
ՀասարակականՈրոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան10:4518.01.25
ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող է ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն համարվել. ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։
Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։
Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատեց, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։
«Ես տեղեկացված չեմ այն բոլոր մանրամասներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանամ որակումներ տալ, սակայն կավելացնեմ, որ անհրաժեշտ է հիշել՝ ցեղասպանություն հանցագործությունը միջազգային իրավունքում իրականում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք․ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ մտադրությունն է եղել, թե՞ նրանցից ազատվելու, հեռացնելու մտադրությունը։ Եթե վերջինն է, ապա դա չի համապատասխանում միջազգային իրավունքի մեջ ցեղասպանության հանցագործությանը: Բայց դրանք կարող են լինել այլ տեսակի հանցագործություններ»,-նշեց Ֆեռնան դը Վարենը:
Նրա կարծիքով՝ հստակ է, որ որևէ մեկը չի կարող չհամաձայնել, որ Լեռնային Ղարաբաղում եղել են էթնիկ զտումներ։
«Դա ինքնին ցեղասպանություն չէ, բայց այն դեռ կարող է համարվել որպես ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն: Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ շատ հեշտությամբ կարող է նույնացվել որպես էթնիկ զտում, որը կարող է ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն նշանակել»,-ընդգծեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:
Վերջինս, խոսելով նաև 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև դրա վերաբերյալ Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության ու հռետորաբանության մասին, կարծիք հայտնեց, որ իրականում դժվար է ասել, թե որքան կշարունակվի թուրքական ժխտողականությունը, և երբ Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Տարիներ անց, հնարավոր է, որ թուրքական կողմում վերաբերմունքի որոշակի փոփոխություն տեղի ունենա․ հնարավոր է լինեն տարբեր քաղաքական, սոցիալական, իրավական ենթատեքստ ունեցող իրավիճակներ, որտեղ թուրքական կառավարության համար կարող է ավելի հեշտ լինել դա որպես ցեղասպանություն ճանաչելը: Այլ կերպ ասած՝ գուցե, ոչ այսօր, բայց ապագայում դա կարող է տեղի ունենալ։ Այնպես որ, չպետք է հանձնվել»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ, ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ, օրինակ, Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն՝ Ֆեռնան դը Վարենը դրական արձագանք տվեց՝ որպես օրինակ բերելով այլ երկրների։
«Օրինակ՝ Կանադան և Ավստրալիան երկար տարիներ եղել են շատ ռասիստականերկրներ, որտեղ երեխաներին խլում էին տեղաբնիկ ընտանիքներից: Եվ վերջին 5-10 տարիների ընթացքում երկու կառավարություններն էլ փաստացի ներողություն են խնդրել դրա համար՝ հասկանալով, որ իրենց արածը դաժանություն էր, բարոյական տեսակետից դատապարտելի մի բան, և նրանք հայտնեցին իրենց ափսոսանքն ու խոստովանեցին, որ դա տեղի է ունեցել, որ դա կատարվել է։ Գրեթե 100 տարի պահանջվեց, որպեսզի դա տեղի ունենա: Այսպիսով, դա նույնպես կարող է տեղի ունենալ, երբ լինի թուրքական կառավարություն, որը կընդունի, որ դա ցեղասպանություն է»,-շեշտեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:
Ինչ վերաբերում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի և նմանատիպ այլ ֆորումների կարևորությանը, Ֆեռնան դը Վարենն այդ տեսակի գլոբալ ֆորումների անցկացումը հատկապես կարևոր համարեց հենց մեր օրերում, քանի որ աշխարհն այժմ բախվում է ավելի վտանգավոր երևույթների, որտեղ գոյություն ունեն ավելի դաժան հակամարտություններ, պատերազմներ և ավելի շատ իրավիճակներ, որտեղ գերիշխում է ատելությունը, ցեղասպանությունն ու դրա կոչերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
- 18:00 18.01.25 Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը Կարդալ ավելին
- 17:00 18.01.25 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, արդարացում չունի. Լևոն Արոնյան Կարդալ ավելին
- 13:15 16.01.25 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Կարդալ ավելին
- 11:10 14.01.25 Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ Կարդալ ավելին