Լրահոս
Հասարակական
11:30
12.02.24
201

ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար

Img default alt hy

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար անձը դիմում է բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես՝ անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր`

-սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական,

-դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ,

-սեփականատիրոջ համաձայնություն,

-ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել,

-բնակվելու իրավունքը հավաստող՝ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

Ընդ որում, սեփականատերը համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:

ԼՂ-ից տեղահանված անձը որևէ պետական գործարք իրականացնելիս պետք է ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում:

Մասնավոր ոլորտում ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, ՀՀ հաշվառման հասցե ևս պահանջվում է: Այն ծառայում է որպես ծանուցումների հասցե: