-
Քաղաքական
Ե՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. քաղաքագետ
23:5806.02.25 -
Քաղաքական
Ի՞նչ է նշանակում գործնականում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը. Սաղաթելյան
23:1506.02.25 -
Քաղաքական
Փող չի բերում «Կրթությունը». 27-ամյա թերթը փակում են, ուսուցիչների ատեստավորման ծրագիրը՝ նույնպե՞ս
23:0006.02.25 -
Միջազգային
Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ
22:3006.02.25 -
Քաղաքական
Զանգեզուրի հարցը Իրանը համարում է իր անվտանգության հարց. նոր ազդակներ՝ Թեհրանից
22:1506.02.25 -
Հասարակական
Եղանակային պայմաններից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության
22:0006.02.25 -
Հասարակական
Հաշվեհարդարի սպառնալիքներ՝ ԶՊՄԿ-ո՞ւմ. աշխատավորական ընդվզում և հանցագործության մասին հաղորդումներ
21:4506.02.25 -
Իրավական
ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել
21:3506.02.25 -
Քաղաքական
Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն
21:3006.02.25 -
Հասարակական
«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս». 15 համարի երթուղայինի վարորդը կանգնել ու հրաժարվում է վարել
21:0506.02.25 -
Միջազգային
Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար
20:4506.02.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայաստանն ու Իրանը ստրատեգիական փաստաթուղթ են մշակում. Թեհրանի նոր ուղերձները
20:3006.02.25 -
Աշխարհ
Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում
20:1506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը դատի է տալիս Ռուսաստանին՝ հատուկ նպատակով. Բաքվի «հաթաթան»՝ Մոսկվային
20:0006.02.25 -
Իրավական
Սպանություն՝ մեքենան արագ քշելու շուրջ ծագած վեճի պատճառով. Մերձավանի արյունոտ «ռազբորկան»
19:3006.02.25 -
Իրավական
ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի
19:1506.02.25 -
Քաղաքական
Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը գնացել է ԱԺ․ ՔՊ-ականները բացատրություն են ուզել․ ArmLur
19:0506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շուրջ ադրբեջանցի լրագրողի հարցը
18:4506.02.25 -
Միջազգային
Ֆրանսիական կործանիչներ և սկանդալային հայտարարություններ.Կիևում համոզված են՝ Պուտինը կշարունակի կռվել
18:1006.02.25 -
Քաղաքական
Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ․ Yerkir.am
18:0006.02.25 -
Քաղաքական
21,3 մլն դրամի պայմանագիր․ պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը․ «Հետք»
17:3006.02.25
Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում․ «Փաստինֆո»

Երևան քաղաքի դատախազության նախկին ավագ դատախազ Հայկ Հարությունյանը դատախազությունից տեղափոխվեց ոստիկանություն։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ Հարությունյանն այսօր նշանակվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հայկ Հարությունյանի՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից ազատման մասին պաշտոնապես հայտնի դարձավ հունվարի 31-ին՝ դատախազության հաղորդագրությունից։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ Հարությունյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Նա որպես հանրային մեղադրող ներգրավված էր մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի, «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերով։
«168 Ժամ» լրատվականն օրերս՝ մինչև գլխավոր դատախազի ՝ Հարությունյանին պաշտոնից ազատման հրամանը, գրել էր, որ Հարությունյանին իրականում «գցել» են՝ խոստանալով ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնը և հանգիստ կյանք, սակայն այդ պաշտոնում նշանակել են այլ անձի, երբ Հարությունյանն արդեն ազատման դիմում էր ներկայացրել։
Դրանից օրեր անց էլ «Անտիֆեյքը» հրապարակեց մի ձայնագրություն՝ գաղտնի ձայնագրված ուսանողներից մեկի կողմից, որի համաձայն՝ դասապրոցեսի ընթացքում Հարությունյանն իբրև ասել է, թե անձնական հակակրանք ունի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, որ տեսնում է՝ ուզում է դատել։ Թե ինչպես է ստացվել, որ ուսանողներն այլևս խոսեցնում և գաղտնի ձայնագրում են իրենց դասախոսներին, ապա՝ փոխանցում՝ հանրայնացման՝ հարցի բարոյական կողմն է, իսկ թե ինչպես է ստացվում, որ դասախոս պաշտոնյաներն իրենց վարույթում գտնվող գործերով նման գնահատականներ են հնչեցնում՝ հարցի այլևս մասնագիտական դիտանկյունն է։ Այդուհանդերձ, աղմկահարույց գործերով ներգրավված դատախազ Հարությունյանը տեղափոխվել է ոստիկանություն։
-
23:58 06.02.25 Ե՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. քաղաքագետ Կարդալ ավելին
-
23:15 06.02.25 Ի՞նչ է նշանակում գործնականում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը. Սաղաթելյան Կարդալ ավելին
-
23:00 06.02.25 Փող չի բերում «Կրթությունը». 27-ամյա թերթը փակում են, ուսուցիչների ատեստավորման ծրագիրը՝ նույնպե՞ս Կարդալ ավելին
-
22:15 06.02.25 Զանգեզուրի հարցը Իրանը համարում է իր անվտանգության հարց. նոր ազդակներ՝ Թեհրանից Կարդալ ավելին