Լրահոս
Աշխարհ
23:36
24.07.24
592

Լեհաստանում վտանգավոր մանրէով վարակվելու դեպքեր են գրանցվել

Img default alt hy

Լեհաստանի մի քանի հիվանդանոցներում արձանագրվել են New Delhi (NDM) վտանգավոր մանրէով վարակման դեպքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Gazeta.pl-ն։

Նշվում է, որ այդ մանրէն հայտնաբերվել է Վարշավայի մասնագիտացված հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի մի քանի հիվանդների մոտ: Ավելի վաղ վարակը նկատվել էր Պոզնանի բազմապրոֆիլ հիվանդանոց դիմած 10 անձանց մոտ:

Մանրէն ի թիվս այլ ախտերի առաջացնում է թոքաբորբ, միզուղիների կամ մարսողական համակարգերի բորբոքում։

Երկրի բուժհաստատություններում արդեն իսկ ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցներ։

NDM-ն Klebsiella pneumoniae մանրէի շտամ է, որը դիմացկուն է հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ: