Լրահոս
Հայաստան
14:07
12.02.24
109

Լարված իրավիճակ է Վարդենիսում

Վարդենիսում լարված իրավիճակ է եղել առավոտյան: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը, մի քնաի ժամ անց բացել՝ հայտարարելով, որ կսպասեն մարզպետի պարզաբանումներին: Բողոքի ակցիայի պատճառը օպտիմալացման որոշումն է: Պետական կառույցները քաղաքից կհանվեն: Ներքին գործերի նախարարության անձնագրային վարչությունը, Վարդենիսի հոգեկան առողջության տուն-ինտերնատը, անգամ հոսպիտալը կտեղափոխվեն Մարտունի: 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքում չեն հասկանում՝ ինչո՞ւ են քաղաքը մաքրում բոլոր պետական կառույցներից: Օպտիմալացումից հետո իրենք ստիպված են լինելու 36 կիլոմետր ճանապարհ կտրել, օրինակ՝ անձնագրում մի կնիք ունենալու համար: «Հայլուրի» նկարահանող խումբը մեկնել է Վարդենիս, մանրամասներ կպատմենք հետագա թողարկումներում: