-
ՀասարակականԵրևանում 24-ամյա երիտասարդն ընկել է նորակառույց շենքի 6-րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար12:2023.01.25
-
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Լիբանան12:1523.01.25
-
Մամուլի տեսությունՓաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»12:0523.01.25
-
Աշխարհ110 օր՝ ծովի տակ. 59-ամյա գերմանացին ապրելու տեղ է գտել և համաշխարհային ռեկորդ սահմանել10:3523.01.25
-
Մամուլի տեսությունՈրքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»09:5223.01.25
-
Մամուլի տեսությունՏրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»․ «Փաստ»09:4923.01.25
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը․ «Փաստ»09:4223.01.25
-
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ»09:3823.01.25
-
Մամուլի տեսությունԸնդդիմադիր պատգամավորը անակնկալի է բերել իշխանություններին. «Ժողովուրդ»09:3423.01.25
-
ՄիջազգայինՎերադարձ՝ ավերված քաղաք. լվացքի առաջին պարանները Գազայում՝ արյունալի պատերազմից հետո09:0023.01.25
-
ՔաղաքականԿանգնելու եք, ասեք՝ դե գազը պետք է Ադրբեջանից բերենք, ցորենն էլ Թուրքիայից․ Քրիստինե Վարդանյան23:3022.01.25
-
ՀասարակականԲանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը23:1522.01.25
-
ՔաղաքականԲանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ձեր կապերի մասին․ Կարեն Վրթանեսյան22:4822.01.25
-
ՄիջազգայինԻրանի նոր հրթիռից տագնապած են Արևմուտքում. Թեհրանը ներքաշվե՞լ է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ22:4022.01.25
ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ին, որոնցից շուրջ 1000-ը հայեր են
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է:
Անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ համապատասխան կողմերում իշխանությունների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին պատասխաններ տալուն, թե ռազմական գործողությունների առնչությամբ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի պահանջն է: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպեսզի հանձնագրի շրջանակներում հիշեցնենք իրենց պարտավորությունների մասին և որքանով հնարավոր է աջակցենք մեր տեխնիկական փորձառությամբ, որոշակի հմտություններով, որոնք ձեռք ենք բերել նմանատիպ իրավիճակներում աշխատելու ընթացքում»,-նշեց Ամատունին:
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր ուղղությունը յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ, տվյալներ տրամադրելն է:
«Հիմնվելով ընտանիքների հայտերի վրա՝ տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով հավաքագրել ենք շուրջ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք 90-ականներից, այնուհետև 2020 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած են համարվում: Նրանցից շուրջ 1000-ը հայեր են, որոնց տվյալները ԿԽՄԿ-ն հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է դրական ԴՆԹ նույնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները»,-մանրամասնեց Ամատունին՝ շեշտելով, որ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի իրականացնում նույնականացումներ․ դա համապատասխան իշխանությունների ու կառույցների աշխատանքն է:
«Մենք ավելի շատ փոխանցում ենք մեր փորձը։ Օրինակ՝ դատաբժշկական փորձագիտության կենտրոնի լաբորատորիայի հետ սերտ համագործակցելով՝ Հայաստանում մեր փորձագետները, թե՛ կահավորման, թե՛ որոշակի դասընթացների և փորձի փոխանակման միջոցով փորձում են բարձրացնել կարողությունները, որպեսզի հնարավորինս աջակցենք այս ոլորտում արհեստավարժության բարձր մակարդակին, իսկ սա իր հերթին կնպաստի որևէ արտակարգ իրավիճակում անհետացումների կտրուկ նվազեցմանը»,-պարզաբանեց Ամատունին:
Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց որոնումների գործընթացին, ըստ Ամատունու, դրա շուրջ քայլերն ու որոշումները իշխանությունների գործն են, որոնց ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք միջնորդ, պատրաստ է աջակցել:
«Մեր պատկերացմամբ՝ որոշակի մարդասիրական միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա կողմերին միասին ունենալ համապատասխան քայլեր, օրինակ՝ քարտեզագրել հուղարկավորման հնարավոր վայրերը,եթե խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց վերաբերյալ քիչ թե շատ կան տեղեկություններ։ Բնականաբար, մենք միշտ վառ և ակտիվ ենք պահում այս հարցը՝ քննարկելով այն թե՛ իշխանությունների հետ, թե՛ աշխատելով ընտանիքների հետ, սակայն բուն գործողությունները և որոշումները մեր ձեռքում չեն։ Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ որպես չեզոք միջնորդ»,-ընհանրացրեց Ամատունին:
- 23:43 22.01.25 Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է Կարդալ ավելին
- 00:00 17.01.25 Մտահոգ ենք Ադրբեջանում պահվող հայ պատանդների շինծու դատական գործընթացներով. Արցախի թեմ Կարդալ ավելին
- 12:45 16.01.25 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Կարդալ ավելին
- 21:28 08.01.25 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ Կարդալ ավելին