Լրահոս
Քաղաքական
21:29
23.06.25
167

Կտրուկ որոշում են կայացրել Սամվել Կարապետյանի փաստաբանները. դիմում են ՄԻԵԴ

 

Կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանները հետ են վերցնում վերաքննիչ քրեական դատարան ուղարկած իրենց բողոքը: Նրանց կարծիքով՝ Հայաստանի ներպետական միջոցները արդյունավետ չեն Կարապետյանի կալանքը վերացնելու պայքարում, քանի որ վերաքննիչում գործի քննությունը մակագրվել է Արմեն Դանիելյանին: Նա հայտնի է աղմկոտ քաղաքական գործերով կայացրած իշխանության սրտի որոշումներով, ամենացածր վարկանիշով: