-
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանում. Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել
22:0023.03.25 -
Հասարակական
Լոռու մարզում դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
21:0023.03.25 -
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25
Կրճատել են աշխրհազորայինների գումարը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ահազանգ ստացանք, որ աշխարհազորայինների վարձատրությունն էականորեն կրճատել են` նախկին 200 հազար եւ ավելի գումարը դարձնելով 120-130 հազար դրամ։ Հիշեցնենք, որ աշխարհազորայինները կամավորականներ են, որոնք պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ եւ սահման են պահում, դիրքեր են բարձրանում` հերթափոխով։ Մեզ ահազանգած քաղաքացու խոսքով, խնդիրը ոչ այնքան փողն է, որքան պետության՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ «Երեւանի փողոցներում փայտիկ պտտեցնող, միջնակարգ կրթությամբ պարեկները, փաստորեն, 400 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, իսկ սահման պահողները՝ երեք անգամ պակաս»,- ասում էր մեզ դիմած աշխարհազորայինը։
Դիմեցինք ՊՆ խոսնակին, որն ասաց. «Ընդհանուր առմամբ, նվազեցման կրճատման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ եթե կա կոնկրետ աշխարհազորային, որին հայտնի չէ, թե ինչու է իր աշխատավարձն այդչափ, խնդրում եմ տրամադրել վերջինիս տվյալները, որպեսզի ասենք, թե ինչու է նրա աշխատավարձն այդպես հաշվարկվել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: