Լրահոս
Աշխարհ
23:45
13.04.24
388

Կուրգանի շրջանի գյուղերում տարհանում է սկսվել ջրհեղեղի պատճառով

Img default alt hy

Կուրգանի շրջանի Կետովսկի ենթաշրջանի չորս գյուղերում տարհանումներ են սկսվել ջրի ինտենսիվ բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքը։

Ջրհեղեղի պատճառով կանխարգելիչ տարհանում է սկսվել Բարաբա, Տեմլյակովո, Լապտևո և Նովո-Զատոբոլնոյե գյուղերում։

«Անհապաղ տարհանե՛ք։ Մի սպասեք, որ ջուրը հասնի ձեր տուն: Մեզ համար կարևոր է պահպանել ձեր կյանքը և առողջությունը»,- բնակիչներին դիմել է քաղաքապետարանը։

Հաղորդագրության մեջ մարդկանց խորհուրդ է տրվում անպայման իրենց հետ վերցնել փաստաթղթեր, անհրաժեշտ իրեր, դեղամիջոցներ, ընտանի կենդանիներ, ինչպես նաև հոգ տանել գույքի և թանկարժեք իրերի անվտանգության մասին։

Ավելի վաղ Կուրգանի շրջանի նահանգապետ Վադիմ Շումկովը կոչ էր արել բնակիչներին շտապ տարհանել ջրհեղեղի պատճառով։ Նրա խոսքով՝ ջրհեղեղը մոտենում է Բարաբա բնակավայրին, որը գտնվում է Կուրգանի մոտ։

ՌԴ ԱԻՆ-ում նույնպես նշել են, որ նման ջրհեղեղներ հեղեղված շրջաններում նախկինում չեն եղել։ Գերատեսչության ղեկավարի տեղակալ Վիկտոր Յացուցենկոյի խոսքով՝ Ուրալի և Վոլգայի մարզում իրավիճակը գնահատվում է բավական բարդ։