Լրահոս
Հայաստան
22:20
22.06.24
343

Կոտրելու են, փշրելու են, տանելու են. Արցախը «ջարդելու» իշխանական ջանքեր՝ Հայաստանում

Դիմակավոր հատուկ ջոկատայինները, նախքան Հայաստանում Արցախի ներկայացուցչություն մտնելը, կոտրել են դարպասը, տեխնիկա մտցրել ու առգրավել Արցախի նախագահի ծառայողական մեքենան, որը կապարանակնքել էին հունիսի 7-ին։ Ի՞նչ է, սա, եթե ոչ հարձակում Արցախի բզկտված պետականության վերջին ատրիբուտի վրա, այն էլ մայր Հայաստանում, որը երկրի մայր օրենքով դեռևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: