Լրահոս
Հասարակական
18:10
17.02.25
399

Կոտայքում «Suzuki»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կա տուժած

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին «Շշի Մելոյի» շշերի գործարանի հարևանությամբ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Լուսինե Ջավադյանը իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդ Լ. Ջավադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: