Լրահոս
Հասարակական
13:30
29.06.25
1 529

Կոտայքում ոչ սթափ անչափահասը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի - Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։