Լրահոս
Հասարակական
16:35
10.06.25
84

Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «GWM Armenia»-ի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նույնպես օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով այնուհետև տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ըստ տեղեկությունների՝ կա ևս 1 տուժած: 
 
Քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը: 
 
Ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: