Լրահոս
Հասարակական
12:45
22.02.24
231

Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում մեքենան բախվել է պատին. կա տուժած

Img default alt hy

Փետրվարի 22-ին` ժամը 02:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և ուղևոր Ա․ Ն․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։