-
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանում. Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել
22:0023.03.25 -
Հասարակական
Լոռու մարզում դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
21:0023.03.25 -
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25
Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ։
Նիկոլական դիվանագիտության մահափոս դարձած Ալմաթայի հռչակագրի վտանգավորության մասին՝ որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ, շատ է խոսվել:
Ձեզ եմ հիշեցնում սկանդալային ապացույցի մասին, որ Ալմաթայի հռչակագրի առաջ մղումը եղել է՝ ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական դիվանագիտական ջանքերի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից:
Այսպես՝ ձեզ ներկայացված փաստաթղթում, որը թվագրված է 2008թ. դեկտեմբերի 29, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիեւը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում՝ ԳՈւԱՄ տարածքում, սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկման կապակցությամբ ներկայացնում է նամակ, որով խնդրում է ադրբեջանական հիմնավորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» դիտարկել և շրջանառել որպես ՄԱԿ գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:
Ինչպես տեսնում եք՝ այդ փաստաթղթի 92-րդ կետն ուղիղ հղում է անում Ալմաթայի հռչակագրի վրա, որով Ադրբեջանը փորձում է, ի թիվս այլ «փաստարկների», հիմնավորել Արցախյան հակամարտության կարգավորման նպատակահարմարությունը տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ավելորդ չէ հիշեցնել, որ ադրբեջանական բոլոր այդ ջանքերը բախվում էին Սերժ Սարգսյանի ժամանակ հայկական դիվանագիտության կազմակերպված և բովանդակային ջախջախմանը, և երբեք այս փաստարկը չի դիտարկվել ՄԽ համանախագահների կողմից որպես խնդրի կարգավորման սկզբունք և ոչ մի փաստաթղթում, որ հրապարակվել է նրանց կողմից:
Այնինչ, Նիկոլ Փաշինյանի օրոք, դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին հայկական կողմը սկսեց շրջանառել Ալմաթայի հռչակագիրը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթուղթ:
Ի հեճուկս բոլոր այն զգուշացումների, քննադատությունների, հիմնավորումների, որ դա անել չի կարելի, Նիկոլը համառորեն (տես՝դիտավորյալ) առաջ էր մղում այս թեզը, ընդհուպ այս հղման ներառումը անցյալ տարվա Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ և այս ամենը սրիկայաբար փորձում էր մատուցել որպես հայկական դիվանագիտական հաղթանակ:
Ի մի բերելով այս աղաղակող փաստը, արձանագրենք, որ ադրբեջանական վաղեմի երազանքը, այն է ՝ Ալմաթայի հռչակագիրը խցկել որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ, իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ ՝ Նիկոլի շնորհիվ:
Հ.Գ Այս հոդվածը հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 14-ին եւ առ այսօր չի կորցրել իր արդիականությունը
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։
-
15:50 23.03.25 Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի Կարդալ ավելին
-
15:30 23.03.25 Սարի՛կ, դու թասիբով գյումրեցի էիր, քաղաքի համար ահագին բան ես արել, լուրջ դու 30 արծաթով ծախվեցի՞ր․ Լևոն Հարություն Կարդալ ավելին
-
15:00 23.03.25 Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան Կարդալ ավելին
-
14:30 23.03.25 Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան Կարդալ ավելին