Լրահոս
Միջազգային
14:00
25.01.25
267

Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը

Img default alt hy

Մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով չեղարկել շաբաթվա սկզբին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված՝ այլ երկրներին օգնություն տրամադրելու դադարեցման մասին հրամանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Մենք կոչ ենք անում անհապաղ վերականգնել ԱՄՆ-ի արտաքին օգնության առկա ծրագրերի ֆինանսավորումը, որպեսզի կարողանանք շարունակել կատարել մեր պարտավորությունները և փրկել կյանքեր», - ասված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատների նամակում:

Կոնգրեսականները նշել են, որ Միացյալ Նահանգների համար արտաքին օգնությունը ռազմավարական ներդրում է, որը համապատասխանում է երկրի ազգային շահերին և ապահովում է բազմաթիվ երկրների բնակիչների գոյատևումը, որը կախված է օգնության մատակարարումից:

Ավելի վաղ Թրամփը հրաման էր ստորագրել 90 օրով դադարեցնելու այլ երկրներին զարգացման աջակցության տրամադրումը` գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։