Լրահոս
Հասարակական
16:30
15.05.24
88

Կոմիտաս պողոտայում «Mazda 6»-ում հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կանխել են կրակի տարածումը

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 20 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mazda 6» մակնիշի ավտոմեքնայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Պարզվել է, որ այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզվում է: