Լրահոս
Քաղաքական
17:43
10.07.24
314

Կիրանցում փշալարերից 15մ էն կողմ տուն է, դա սահմանային շերտ է, ո՞նց եք կանոնակարգելու. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ՀՀ պետական սահմանի մասին օրենքում կա հստակ արձանագրված՝ «սահմանային գոտի» և «սահմանային շերտ»։ Այս մասին Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Սահմանային գոտին մինչև 5 կմ լայնությամբ է, սահմանային շերտը՝ մինչև 1 կմ լայնությամբ։ Ընդ որում սահմանային շերտի դեպքում կան սահմանափակումներ, օրինակ արգելվում է ոգելից խմիչք օգտագործել, իրենց հետ վերցնել զենք, ընտանի կենդանիների արածեցման սահմանափակումներ կան և այլն։ Կիրանցում էն փշալարերը որ անցակացրել եք, 15 մ էն կողմ արդեն տուն է։ Համաձայն օրենքի՝ դա դիտվում է որպես սահմանային շերտ, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել, որպեսզի Կիրանցի բնակչության կենսագործունեությունը չխախտվի, որովհետև, եթե, օրինակ, Կիրանցի բնակչի տանը որևէ առիթ լինի, արգելվելու է ալկոհոլի օգտագործումը»,- նշեց Մանուկյանը՝ հարց ուղղելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին ։

«Ձեր հարցին խորքային չեմ կարող պատասխանել, գրավոր հարցում ուղարկեք»,- պատասխանեց Սիմոնյանը։