Լրահոս
Հասարակական
00:00
25.07.24
661

Կիրանցի սահմանագոտում վնասվածքներ ստացածը 33-ամյա Մխիթարը Ղարդաշյանն է

Img default alt hy

Այսօր Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ է ստացել Կիրանցի բնակիչ Մխիթար Ջիվանի Ղարդաշյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Այսօր Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ է ստացել Կիրանցի բնակիչ Մխիթար Ջիվանի Ղարդաշյանը։ Նա տրակտորով սահմանապահների համար աշխատանքներ էր կատարում, ականի պայթյունից վիրավորվել է ։Իջեւանի ԲԿ֊ից իմացա,որ 33-ամյա Մխիթարը հիվանդանոցում բուժօգնեւթյուն ստանալով` դուրս է գրվել»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել: