Լրահոս
Քաղաքական
15:52
15.05.24
113

Կիրանցի բնակիչները պահանջում են դադարեցնել սահմանը գյուղի տարածքով գծելու գործընթացը

Կիրանցիները շարունակում են հերթապահությունը գյուղ մտնող կամրջի մոտ: Չգիտեն՝ արդյոք որոշում կա երեք վիճելի կետերում սահմանային սյուներ տեղադրելու վերաբերյալ, թե ոչ: 3 վիճելի կետերը վերաբերվում են գյուղի կամրջին, այգիներին և դպրոցին ու մի քանի տներին: Կիրանցցիների պահանջն է, որ ոչ թե սառեցվի գյուղի տարածքով սահման գծելու գործընթացը, այլ հայտարարվի, որ այդ տարածքներով չի անցնելու ադրբեջանական սահմանը, որը ուղիղ սպառնալիք է գյուղին: Տավուշում կասկածներ ունեն, որ սահմանազատման գործընթացը ժամանակավոր դադարեցնելով փորձ է արվում լռեցնել Կիրանցից թափ առած ու Երևանում շարունակվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հակակառավարական ակցիաները: Ըստ կիրանցիների՝ այդ նպատակով են նաև ն իերնց անունից կեղծ լուրեր տարածում, թե Կիրանցում գոհ են սահմանազատումից: