Լրահոս
Հասարակական
19:45
22.07.24
281

Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ

Img default alt hy

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացա, որ գյուղի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող,  սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանի կերպով, հանձնված տարածքների համար պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալ։ Նրանց հրաժարվելու պատճառը դրամական փոխհատուցման չափը չէ, այդ մարդիկ համոզված են, որ  իրենց պատկանող հողերը Ադրբեջանին  հանձնումը անօրինական, հակահայկական գործընթաց է»։