Լրահոս
Աշխարհ
23:15
12.06.25
163

Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով

Img default alt hy

Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը, հյուսիսային անցքից կրկին սկսել է ժայթքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը։

Արտանետված լավայի բարձրությունը հասել է ավելի քան 100 մետրի։ ԱՄՆ երկրաբանական ծառայության Հավայան հրաբխային աստղադիտարանի գիտնականները նշել են, որ լավայի շթի բարձրությունը, հավանաբար, ավելի կմեծանա։

Դեկտեմբերի 23-ին Կիլաուեա հրաբխի ժայթքման սկսվելուց ի վեր սա արդեն 25-րդ ժայթքումն է։ Վերջին վեց ամսվա ընթացքում ժայթքումները պարբերաբար դադարում ու վերսկսվում են։

Ժայթքման դեպքերի մեծ մասի ժամանակ լավան ժայթքել է մոտ մեկ օր կամ ավելի քիչ։ Ժայթքումների միջև ընկած դադարները սովորաբար տևում են մի քանի օր։